ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին նաև «varks.am»-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22.01.2019 14:43 Ավազակություն

Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները, ձեռնարկելով համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ժամերի ընթացքում պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը և հայտնաբերել նրան։ Դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, մայրաքաղաքում հայտնաբերեցին ու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 25-ամյա Սամուել Ֆարմանյանին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Կատարվածի մանրամասները պարզվում են։

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: