1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից

24.02.2020 18:37 Միջոցառումներ

Փետրվարի 14-ից 24-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված խախտումներով մի շարք վարորդներ զրկվել են վարորդական իրավունքի վկայականից։
Նրանցից 5-ը երթևեկել են առանց համարանիշի, 2-ը հրաժարվել են անցնել սթափության զննություն, 12-ը եղել են ոչ սթափ և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը կամ նրանց մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը, 2 վարորդի մեքենաների վրա տեղադրված են եղել գերհզոր ձայնազդանշանային համակարգ և կարմիր ու կապույտ փարոսիկներ, մի վարորդ մեքենան վարել է փոխարինված դեղին համարանիշով, ևս մեկը մեկ տարում երկրորդ անգամ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մի վարորդ էլ չի ենթարկվել ճանապարհային ոստիկանի օրինական պահանջին և դիմել է փախուստի։
19 վարորդի նկատմամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ ոչ սթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարելու համար։
Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։