Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
08.10.2019 15:02
Ապօրինի ծառահատում
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզներից մեկը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նոյեմբերյանի անտառտնտեսության Զիկատար անտառպետության տարածքում հայտնաբերել է արմատախիլ արված ու հատված երկու հաճարենի։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ անտառապահի գիտությամբ ծառերն ապօրինի հատել է Կողբ համայնքում ապրող մի տղամարդ։ Երկուսն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ու տվել բացատրություններ։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի հանգամանքները նախապատրաստվող նյութերով պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: