ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին։ Արդյունքում՝ հուլիսի 9-ին, դատարանի որոշմամբ,  խուզարկվեց Էջմիածնի Կոմիտասի փողոցի տներից մեկը։ Իրավապահները հայտնաբերեցին մոտ 23 կիլոգրամ մշակված կանեփի բույս, նույն բույսի թաց զանգված՝ 240 գրամից ավելի քաշով, արմատախիլ արված կանեփի բույսեր, օգտագործված կաթուցիչ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 30-ամյա տանտերը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: