ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի համայնքային ոստիկանները մոտ 28 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Փետրվարի 9-ին Կապանի բաժնի համայնքային ոստիկանները Կարմրաքար բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար։ Թափքում հայտնաբերվել է մոտ 28 խորանարդ մետր փայտանյութ։ Սյունիքի մարզում բնակվող 35-ամյա վարորդը ներկայացրել է բեռի օրինականությունը վկայող ժամկետանց փաստաթուղթ։ Բացի այդ, պարզվել է, որ ըստ փաստաթղթի՝ թափքում պետք է լիներ 18 խորանարդ մետր փայտանյութ։ «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: