ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ինքնաձիգ է հայտնաբերվել․ երիտասարդը ձերբակալվել է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին տեղեկություններ ձեռք բերեցին, որ Էջմիածնում բնակվող 29-ամյա մի երիտասարդ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։ Նույն օրը՝ ժամը 23․20-ին կասկածվողը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Դատարանի որոշմամբ «Կիան» խուզարկվեց։ Սրահում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի 30 փամփուշտով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: