ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վաղարշապատի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել. կան կալանավորվածներ

13.01.2022 16:10 Գողություն

Նախորդ տարվա նոյեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ծաղկունք գյուղի մթերային խանութում հանցագործություն է կատարվել։ Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, գողացել ոգելից խմիչք, ծխախոտ, դրամարկղից՝ փող և խանութում տեղադրված վճարային տերմինալը: Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:
Նույն օրը տերմինալը հայտնաբերվեց Արշալույս գյուղի դաշտամիջյան ճանապարհին՝ վնասված:
Բաժնի քրեական հետախույզները միջոցառումներ էին ձեռնարկում գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, երբ դեկտեմբրի 19-ին, լույսը դեռ չբացված, նոր հաղորդում ստացվեց. Ծաղկունք գյուղի նույն խանութից փորձել էին գողություն անել։ Այս անգամ վնասել էին վճարային տերմինալը, բայց ինչ-ինչ պատճառներով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել ու փախել էին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները նոր թափ առան։ Պարզվեց, որ խանութ մտած անձինք «Մերսեդես»- ով են եղել, որի վրա տեղադրված էին Էջմիածնի բնակիչներից մեկի «Օպել» մակնիշի մեքենայից գողացված համարանիշերը։
Հաջորդ իրողությունը, որ պարզեցին Վաղարշապատի քրեական հետախույզները, կասկածվողների ինքնությունն էր։ Նախնական տվյալներով՝ հանցագործությունները հնարավոր է կատարած լինեին 27 և 30 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Վարդենիսի բնակիչ։ Հունվարի 5-ին նրանք մայրաքաղաքի Սեբաստիայի փողոցում հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեցին քննչական մարմնին ու ձերբակալվեցին: Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բացի վերը նշված հանցագործություններից, համարանիշերի և վճարային տերմինալի գողություն էին արել նաև Արթիկ քաղաքում։ Նրանք կալանավորվել են։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: