ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուժեղացված ծառայություն Էջմիածնում․ միջադեպեր չեն արձանագրվել

Օգոստոսի 12-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Էջմիածնում։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մի քանի տասնյակ իրավախախտման դեպք, որոնց մի մասը վերաբերում էր հակահամաճարակային անվտանգության, մի մասը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Ուժեղացված ծառայության ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել։ Միջոցառումները շարունակվում են։