1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին մեքենայից դրամապանակ հափշտակած անձին

14.07.2020 18:47 Գողություն

Հուլիսի 11-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Մեյմանդարի շուկայում մի մեքենայից կնոջ դրամապանակ են հափշտակել։ Նախնական տվյալներով` դրամապանակում եղել էր 7100 ռուբլի, 10 եվրո, 193 հազար դրամ, ինչպես և նույնականացման ու բանկային քարտեր։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տուժողից հաղորդում ընդունեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուտով հայտնի դարձավ, որ դրամապանակը հափշտակած անձը տարածքից տաքսիով հեռացել է։ Պարզվեց ոչ միայն մեքենայի մակնիշն ու համարանիշերը, այլև կասկածվողի ինքնությունը։ Գյումրու բնակիչ, 30-ամյա տղամարդը դեպքից ընդամենը երկուսուկես ժամ անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև գողոնը։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: