1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են մեքենաներից կատարված գողության դեպքեր

16.03.2020 18:45 Գողություն

Մարտի 12-ից 13-ը Արմավիրի մարզի Արագած, Գեղակերտ, Աղավնատուն և Խորունք գյուղերում «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի 7 մեքենաներից գողություններ էին կատարվել: Երկու դեպքում` տեխնիկական միջոցների գործադրմամբ, մյուս դեպքերում` օգտվելով մեքենաների դռները բաց լինելու հանգամանքից` ձայնարկիչ ու մարտկոցներ էին հափշտակել:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները գողությունների վերաբերյալ հաղորդումները ստանալուն պես անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրեցին մեքենաները, զրուցեցին ինչպես տուժողների, այնպես էլ համագյուղացիներ հետ, և վերջին հաղորդումից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածնի 17-ամյա մի բնակիչ:
Մարտի 13-ին, ժամը 21-ի սահմաններում, նա բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 17-ամյա երիտասարդը վարչական տարածքում կատարել է նաև այլ գողություններ և գողության փորձեր:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: