1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գայ գյուղում ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

 Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Վաղարշապատի բաժնի ոստիկանները։ Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը մարիխուանա է պահում և օգտագործում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց և փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո հարուցվեց քրեական գործ։Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նոյեմբերի 12-ին խուզարկություն կատարվեց նշված հասցեում. արդյունքում բակում դրված թեփի պարկերի արանքից հայտնաբերվեց  8 փաթեթ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է, պահել է անձնական օգտագործման համար:Նշանակվել է տոկսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: