ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի բաժին բերման ենթարկված երիտասարդի մեքենայում ատրճանակ կար

Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններն օգոստոսի 14-ին օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներից մեկը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ 29-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ «Օպելի» սրահում գազային ատրճանակ կար, որը նախնական տվյալներով՝ վերասարքավորված է  մարտական փամփուշտ կրակելու համար։ Ատրճանակը փաթեթավորվել ու կնիքվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: