ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ իրացնողը կալանավորված է

Հունվարի 14-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։
Ժամը 20.30-ի սահմաններում քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի 50-ամյա մի բնակչի՝«Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Ավելի ուշ պարզվեց, որ 50-ամյա տղամարդուն 18000 դրամով թմրանյութն իրացրել էր Էջմիածնի Իսակովի փողոցի 30-ամյա մի բնակիչ։
Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունվարի 16-ին խուզարկվեց 50-ամյա տղամարդու «Նիսան» մակնիշի մեքենան։ Իրավապահները պահոցից հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող բուսական զանգված, որը, ըստ մեքենայի տիրոջ, իր օգտագործման համար էր։
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: