ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Մայիսի 26-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։
Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին Երևան քաղաքի՝ նախկինում դատապարտված 43-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղյա երկու փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածներով։
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: