ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամոլության դեմ պայքարի հերթական դրվագը. Վաղարշապատի ոստիկանների համագործակցված բացահայտումը

Հուլիսի 8-ին, ժամը 19.50-ին, ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշապատի ոստիկանները, Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների և մարզի պարեկների հետ համատեղ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա երկու գլանակ և թղթե երեք փաթեթ, որոնցից երկուսը՝ դեղնականաչավուն, մեկը` փաշենման զանգվածով: Ըստ երիտասարդի` դեղնականաչավունը մարիխուանա է, փոշենմանը` կրիստալ, որոնք ձեռք է բերել սոցիալական ցանցի միջոցով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: