ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները Էջմիածնի բնակիչներից մեկի բակում կանեփի բույսեր են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։ Տեղեկությունների հիման վրա հուլիսի 11-ին ոստիկանները զննություն կատարեցին բակում՝ հայտնաբերելով կանեփի բույսի 10-ից ավելի տնկի, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Տանտիրոջ հայտնածով՝ բույսերն իրենն են, մշակել է իր օգտագործման համար։ Նշանակվել է դաքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: