ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վերանորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողություն Էջմիածնում

07.08.2020 18:50 Պաշտոնական

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Վաղարշապատի նորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Ոստիկանության պետը, քաղաքապետը և ոստիկանության բարձրաստիճան սպաները շրջեցին նորաբաց բաժանմունքում և ծանոթացան պայմաններին։
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը Վահե Ղազարյանին ներկայացրեց նոր բաժանմունքի հնարավորությունները՝ անդրադառնալով տեխնիկական հագեցվածությանը, քաղաքացիների և աշխատակիցների համար ստեղծված հարմարավետ պայմաններին։
Արա Մկրտչյանը նշեց, որ նորաբաց բաժանմունքը նվեր է Էջմիածնի բնակիչներին, քանի որ ստեղծված պայմաններում արդյունավետ կգործի մեկ պատուհանի սկզբունքը և կմատուցվի բարձրորակ ծառայություն։
Ոստիկանության պետը ողջունեց անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին, շնորհավորեց նրանց ու մաղթեց արդյունավետ աշխատանք։