1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել․ երիտասարդը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.07.2019 16:27 Գողություն

Հունիսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգած կինը հայտնեց, որ Էջմիածնի Խորենացու փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են դրամապանակը։ Հունիսի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչեց գողության վերաբերյալ ևս մեկ ահազանգ․ տնից հափշտակել էին 1․500․000 դրամի ոսկեղեն։ Այս դեպքում ևս բնակարանը Էջմիածնի Խորենացու փողոցում էր։ Բացի այդ ընդհանրությունից երկու բնակարանն էլ վաճառվում էին։ Վաղարշապատի քրեական հետախույզները դեպքերին պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում վարկած առաջ քաշեցին, որը շուտով հիմնավորվեց։ Ոստիկանները պարզեցին, որ բնակարաններից գողություն կատարած անձը դրանք գնելու նպատակով ներս մտած երիտասարդն է, որի ինքնությունն ու գտնվելու վայրը վերջնականապես պարզվեց հուլիսի 7-ին։ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, նախկինում դատապարտված 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Էջմիածնում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։ Նա ձերբակալվել է։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: