ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 12-ին, ժամը 20.30-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Վաղարշապատի քրեական հետախույզները Վազգեն Առաջինի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 37-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիեթիլենային փաթեթ, որի մեջ կար դեղնականաչավուն չորացված-մանրացված բուսական զանգված: Տղամարդը հայտարարել է, որ շուրջ ութ գրամ զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը պահել էր անձնական օգտագործման համար:
Նշանակվել դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: