ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները կես կիլոգրամից ավելի թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել

Հունիսի 15-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Էջմիածնի Չարենցի փողոցի տներից մեկը։
Տան ննջասենյակից հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով շուրջ 540 գրամ սպիտակ փոշենման զանգված։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: