ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի հրազեն են հայտնաբերել

Ապրիլի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։
Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Թաիրով գյուղի 29-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց կարճեցված փողով ու խզակոթով հրազեն` լիցքավորված 16 մմ տրամաչափի երկու փամփուշտով և նույն տրամաչափի ևս մեկ փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: