1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ. Նոր հանցադրվագներ

13.06.2019 14:31 Գողություն

Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են, որ համաներումով ազատված տղամարդը փետրվարի 21-ին Երևան քաղաքի թիվ 58 համարի երթուղային միկրոավտոբուսով երթևեկելիս գողացել է ուղևորներից մեկի գրպանից ընկած 20.000 դրամը,, այնուհետև նույն ուղևորի գրպանից ևս 20.000 դրամ է գողացել, իսկ մարտի 4-ից 5-ը Երևան քաղաքի Արշակունյանց պողոտայի 34 հասցեում գործող առևտրի կենտրոնից գողացել է վերնազգեստ, մարտի 14-ից 15-ը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի խանութներից մեկից գողացել է 20.000 դրամ արժողության բաճկոն, բայց առևտրի սրահից դուրս գալուց նրան նկատել է վաճառողուհին ու կանչել անվտանգության աշխատակցին:
Տղամարդը կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:


07.06.2019 13:45

Վայքի ոստիկանները համագործակցեցին, և գողությունը բացահայտվեց

Հունիսի 4-ին հաղորդվել էր Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում գտնվող խանութից ծխախոտ և 80 հազար դրամ գողանալու, մոտ 520 հազար դրամի վնաս պատճառելու մասին:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին Վայք քաղաքի տարբեր վայրերից բերման են ենթարկվել 34-ամյա մի տղամարդ՝ համաներումով դատարանից ազատված, և 27-ամյա մի երիտասարդ: Նրա վարած «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Անձնական խուզարկությամբ համաներվածի ձեռքին հայտնաբերվել է պարկ՝ լցված տարբեր տեսակի ծխախոտներով:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Գողոնը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: