57-ամյա վայքեցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վայք քաղաքի 57-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պատրաստում թմրանյութ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 8-ին կատարված զննությամբ 57-ամյա տղամարդու՝ Ախտա գյուղում գտնվող առանձնատանը կից հողամասում հայտնաբերվել է կանեփի 66 բույս:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: