1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություն, հայհոյանքներ, ծեծ՝ անխուսափելի բացահայտումով

Վիճաբանություն, հայհոյանքներ, ծեծ՝ անխուսափելի բացահայտումով

Հուլիսի 8-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1960 թ. ծնված Ադիբեկ Ս.-ին ատրճանակի նմանվող առարկայով հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու մասին:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Արման Հ.-ն, որը հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Կարճաղբյուր գյուղի հարակից լճափնյա հատվածում, ընկերոջ` 1988 թ. ծնված Գեղամ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելակվել է ավազների մեջ, փոշի բարձրացրել, ինչի հետևանքով Ադիբեկ Ս.-ն հայհոյել է իրենց, վիճաբանել, ձեռքով հարվածել իր դեմքին, ինչից դրդված ինքը կողքին ամրացված «MP 654 K» տիպի օդաճնշիչ ատրճանակի բռնակով հարվածել է Ադիբեկ Ս.-ի գլխին, որից հետո վերջինս որդու՝ 1990 թ. ծնված Արամ Ս.-ի հետ շարունակել է բազմաթիվ հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ. Արման Հ.-ի հաղորդմամբ՝ նաև ձեռքից վերցրել են ատրճանակը:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկվում են միջոցառումներ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: