ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ սրահի երաժիշտը մարմնական վնասվածք էր ստացել

Վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ սրահի երաժիշտը մարմնական վնասվածք էր ստացել

Օգոստոսի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 22.30-ին, Աշտարակ քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում վիճաբանել են 22-ամյա երիտասարդը, ով սրահի երաժիշտն է, և հանդիսության մասնակից 30 և 26 տարեկան երկու երիտասարդ: Այնուհետև սրահի բակում շարունակված վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սասունիկցի երիտասարդը ստացել է մարմնական վնասվածք:
Խանջյան գյուղի բնակիչ 26-ամյա և Սասունիկ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդները ոստիկանության Աշտարակի բաժնում տվել են խոստովանական բացատրություն:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: