ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու, ով հայտնել է, որ ոչ սթափ լինելու պատճառով ընկել և ստացել է նշված վնասվածքը:
ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՈԳՎ և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ ժամը 2-ի սահմաններում Մարմարաշեն բնակավայրի Երևանյան խճուղու խանութում 47-ամյա երևանցին և Եղվարդ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը միասին օգտագործել են ալկոհոլ և արդեն ոչ սթափ վիճակում սկսել են վիճաբանել, հայհոյել իրար, որի ընթացքում էլ 45-ամյա եղվարդցին դանակով հարվածել է բաժակակցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: