ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդ:
ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Նորք-Մարաշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.20-ի սահմաններում Խանզադյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Նորքի փողոցի տներից մեկի 34-ամյա բնակիչը: Նա ժամը 23.20-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն:
Կազմված փաստաթղթերը և 34-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: