ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություններ «Արարատ» ջրօգտագործողներ ընկերության Վեդու տեղամասից․ Արարատի ոստիկանների բացահայտումը

13.05.2021 16:08 Գողություն

Ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել, որոնք իրացվեցին մայիսի 12-ին։ Հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Կոտայքի և Արմավիրի մարզի երկու բնակիչ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք գողացել էին Փոքր Վեդիի «Արարատ» ջրօգտագործողներ ընկերության ոռոգման ջրերը սնուցող կայանի պղնձե մալուխները: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ նրանք ապրիլի 23-ի գիշերը գողացել են նույն ընկերության Վեդու տեղամասի ոռոգման ջրերի խորքային պոմպերը հոսանքով սնուցող կայանի պղնձե մալուխներ: Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: