ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ մի քանի ամսում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 708.000.000 դրամ

2018 թվականի մայիսի 8-ից մինչև տարվա վերջ միայն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության գործողությունների արդյունքում, ՀՀ պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 708.000.000 դրամ:
Բյուջե վերադարձված գումարը հիմնականում գոյացել է պետական, համայնքային մարմիններում և մասնավոր ընկերություններում կատարված յուրացումների և չարաշահման դեպքերը բացահայտելու շնորհիվ:
Բացահայտումների մասին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը պարբերաբար ներկայացրել է տեղեկատվություն: