Արարատի մարզի գումարտակի պարեկները կրակային վերապատրաստման դասընթացների են մասնակցել
Ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։
Վերապատրաստման հերթական դասընթացն անցկացվեց փետրվարի 3-ից 5-ը, որին մասնակցեցին Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողները:
Դասընթացի ավարտին նրանք հնարավորություն ունեցան Ոստիկանության հրաձգարանում ստուգելու զենքի կիրառման իրենց հմտությունները՝ կատարելով տարբեր կրակայաին առաջադրանքներ։
Վերապատրաստման դասընթացները Ոստիկանության ծառայողներին հնարավորություն են տալիս տարբեր իրավիճակներում դրսևորել գրագետ վարքագիծ, առաջադրված խնդիրները կատարել ճշգրտությամբ ու բարձր պատասխանատվությամբ։
