ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհային ոստիկանությունը «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ

03.06.2021 17:47 Միջոցառումներ

Ճանապարհային ոստիկանությունը, անվտանգ երթևեկություն ապահովելուց զատ, հաճախ կազմակերպում է նաև տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ ոստիկանները հանդիպումներ են ունենում հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և ուսուցչական կազմի հետ: Հանդիպումների ընթացքում ոստիկանները ծանոթանում են «Վերջին զանգի» օրն անցկացվելիք միջոցառումների ծրագրերին, քննարկում հասարակական կարգի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Ճանապարհային ոստիկաններն այդ օրը լինելու են դպրոցների մերձակա տարածքներում և խստագույնս հետևելու են երթևեկության կանոններին։
Անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով հորդորում ենք շրջանավարտներին, ծնողներին և ուսուցիչներին՝ լինել զգոն, պահպանել երթևեկության կանոնները և հասարակական կարգը։ «Վերջին զանգն» ուրախ է և հիշարժան, երբ ավարտվում է առանց պատահարների: