Կենտրոնականի ոստիկանները բացահայտեցին Վերնիսաժում կատարված գողությունը
Դեկտեմբերի 9-ին «Վերնիսաժ» տոնավաճառի տաղավարներից մեկում գողություն էր կատարվել։ Անհայտ անձը գաղտնի հափշտակել էր քաղաքացուհու «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը:
Փետրվարի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 43-ամյա Գուրգեն Խ․-ն, որը նույն օրը հայտնաբերվել, գողության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել է խոստավանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: