1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառում Նոր Նորքում

26.05.2016 09:03 Միջոցառումներ
Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառում Նոր Նորքում

Մայիսի 24-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և ոստիկանության Երևանի Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գևորգ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մայիսյան հաղթանակներին նվիրված համերգային ծրագիր: Մինչ տոնակատարության մեկնարկը՝ միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Նոր Նորքի 2-րդ զանգվածում տեղակայված Գագիկ Ստեփանյանի՝ Հեթանոս Գագոյի հուշարձանին:
Ազգային, հայրենասիրական խրոխտ երգ ու պարով ուղեկցվող տոնական միջոցառումը լավագույն առիթ էր երախտիքի խոսքեր հղելու հայրենիքի պատշտպաններին՝ վերահաստատելու, որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվել:
Համերգային ծրագրին մասնակցում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը, ոստիկանության Երևանի Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գևորգ Սարգսյանը, ոստիկանության ծառայողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Մայիսյան հաղթանակները հայրենիքի հանդեպ անսահման սիրո դրսևորումն էին, ապացույցը մեր զորեղ ու անպարտ տեսակի: Այս գաղափարն էր թևածում միջոցառման ողջ ընթացքում՝ ներկաներին համակելով հայրենասիրական վեհ զգացումներով: