Մահացել է ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Զարմեն Պարույրի Եպիսկոպոսյանը
 
                                            Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդը տեղեկացնում է, որ օգոստոսի18-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ոստիկանության վետերան, գնդապետ Զարմեն Պարույրի Եպիսկոպոսյանը: 
Համակարգում երկարատև ծառայության ընթացքում Զարմեն Եպիսկոպոսյանը մեծ ներդրում է ունեցել հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման գործում, վայելել է ղեկավարության և գործընկերների հարգանքն ու վստահությունը:

 
    					 
    					 
    					 
    					 
    					