ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարչապետը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետին

09.06.2020 16:49 Պաշտոնական

Հունիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Վահե Ղազարյանին։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արման Սարգսյանին` կատարած աշխատանքի համար և խոսեց ոստիկանության ծառայության մասին։ Անդրադառնալով ոստիկանության կատարած աշխատանքներին՝ վարչապետը հատկապես կարևորեց համավարակով պայմանավորված՝ արտակարգ ռեժիմով ծառայությունը:
Արման Սարգսյանը երախտագիտություն հայտնեց վարչապետին` վստահության համար, նշելով, որ ծառայությունն իրականացրել է մեծ պատվով և պատասխանատվությամբ:
Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով վարչապետին բարձր վստահության համար, հավաստիացրեց, որ լավագույնս կկատարի կառույցի առաջ դրված խնդիրները: