ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն օդանավակայանում

Հունվարի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները նկատել են, որ երկու քաղաքացիներ քաշքշում և հարվածում են միմյանց: Ոստիկանների մոտենալուն պես վիճաբանող քաղաքացիներից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին բերման են ենթարկել գծային բաժին, որտեղ պարզվել է, որ նա հանդիսանում է Արմավիրի բնակիչ Գևորգ Մ-ն, ում դեմքին առկա է եղել վնասվածք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիճաբանող մյուս քաղաքացին հանդիսանում է Փարաքարի բնակիչ Արթուր Ս.-ն, ով հունվարի 5-ին ներկայացել է բաժին, տվել բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: