ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վոլգոգրադի կառավարման ակադեմիայի կրթական հաստատության պետը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

02.06.2016 18:06
Վոլգոգրադի կառավարման ակադեմիայի կրթական հաստատության պետը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՌԴ ՆԳՆ դաշնային պետական բարձրագույն մասնագիտական կրթության Վոլգոգրադի կառավարման ակադեմիայի կրթական հաստատության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտական կրթության և ոստիկանական կադրերի վերապատրաստման ոլորտում համագործակցության խորացման, փորձի փոխանակման, ուսումնական ժամանակակից մեթոդների կիրառման և այլ հարցեր:
Կողմերն ընդգծեցին, որ արդեն ավանդական փոխգործակցությունը երկուստեք կարևոր է Հայաստանի Հանրապետության և ՌԴ իրավապահ համակարգերը երիտասարդ ու պրոֆեսիոնալ հերթափոխով ապահովելու համար, և կարվի ամեն ինչ՝ այդ կարևորագույն խնդիրը լիարժեք լուծելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության մարմինների համար կադրերի պատրաստման, ինչպես և կրթահամալիրի հետ համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար Վլադիմիր Գասպարյանը Վլադիմիր Տրետյակովին պարգևատրեց «Օրենքի պատվար» մեդալով: