1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Լրացված․ Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է

Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավիթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։
Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։
Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։
Նախաքննությունը շարունակվում է։

ԼՐԱՑՎԱԾ

Նարեկ Պ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յոթ հատ 5.45x39 մմ փամփուշտ, 0.29 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգված և սպիտակ մետաղից պատրաստված սարք՝ բյուրեղանման զանգվածը օգտագործելու համար:
Զննություն է կատարվել դեպքի վայրում։ Հայտնաբերվել է 5.45 մմ տ/չ առանց գործարանային համարի «ԱԿ- 74» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 5.6 մմ տ/չ ինքնաշեն ատրճանակ, 88 հատ 5.45մմ տ/չ փամփուշտ, 17 հատ 5.45 մմ տ/չ պարկուճ, 1 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտ, 11 հատ 5.6մմ տ/չ փամփուշտ, մեկ կռփազենք և գաղտնի փականով դանակ:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: