ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վնասվածքը անզգույշ կրակոցի հետևանք էր

Վնասվածքը անզգույշ կրակոցի հետևանք էր

Մարտի 30-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ազդրի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում մեքենայի վրա աշխատելիս:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է որսորդական հրացանից անզգուշությամբ կրակելու հետևանքով: Հայտնել է նաև, որ հրացանը նույն օրը գտել էր տանը հարակից հանդամասից:
Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: