ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կռփազենք դանակով վնասվածքներ էր պատճառել համագյուղացիներին. ոստիկանների բացահայտումը

Հունիսի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 28-ամյա երկու բնակիչ, որոնցից մեկը` «ձախ բազկի շրջանի կտրված վերք» ախտորոշմամբ, մյուսը` որովայնի: Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ տուժողներին Ոսկեհասկ գյուղի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, կռփազենք դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել նույն տան բնակիչ 19-ամյա մի երիտասարդ:
Նույն օրը նա բերման է ենթարկվել և ներկայացվել քննչական բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: