Մահվան ելքով վրաերթ Երևանի Լենինգրադյան փողոցում
Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Արթուր Բաբախանյանին, ով տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: