ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Կապանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 8-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայր տանող խաչմերուկում, ապօրինի որս կատարելու կասկածանքով, կանգնեցրել են մի 47-ամյա տղամարդու վարած «Միցուբիշի» ավտոմեքենան։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է կարմրախայտ տեսակի 9 ձուկ, իսկ սրահում` 1 նապաստակ և «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազեն:
Վարորդը հայտնել է, որ ձուկը կարթով որսացել է Քաջարան համայնքի «Չայքանդ» կոչվող տարածքի գետից, իսկ նապաստակը՝ Գեղի համայնքում գտնվող լճի հարակից ճանապարհին։
Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է։
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: