ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել

Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել

Փետրվարի 22-ին Բաղրամյանի համայնքային բաժնի ոստիկանները Արտամետ գյուղի դաշտում նկատել են հրացանով որս անող մի տղամարդու։
Արտամետ գյուղի բնակիչ, Որսորդմիության անդամ 64-ամյա տղամարդը հայտնել է, որ դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ, որոնք «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում են։ Պարզվել է, որ այս տեսակի թռչնի որսն արգելված է:
Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
64-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: