ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ստեփանավանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Ստեփանավանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Վարդաբլուր գյուղի դաշտամիջյան հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Կուրթան գյուղի երկու բնակչի։ Նրանցից 31-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և զննվել։ Վարորդը ոստիկաններին է ներկայացրել լուսարձակ, թռչուն որսալու համար նախատեսված ցանց, որսած 3 լոր, «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 12 փամփուշտ:
Նշանակվել է դատաապրանքագիտական և դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: