ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր մանրամասներ որսագողության դեպքով

Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվել են Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 45-ամյա մի բնակչի կողմից ապօրինի որս կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը: Համացանցում հրապարակված հոդվածի համաձայն՝ ուսումնասիրվել են վանաձորցու սոցիալական էջի բաց տվյալները, որոնց արդյունքում արձանագրվել են ապօրինի որսի մասին վկայող տվյալներ:
Վանաձորցին Գուգարքի բաժնում բացատրություն է տվել, որ 2014 թվականի ամռանը, Նոյեմբերյան քաղաքի հարակից անտառում հանդիպել է անծանոթ երկու որսորդի, որոնց մոտ առկա սպանված այծյամի հետ ինքը և որդին լուսանկարվել են: Անծանոթ որսորդները նրան հայտնել են, որ այծյամին սպանել են իրենք՝ նույն անտառում:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին 45-ամյա վանաձորցին արդեն բացատրություն է տվել, որ 2015 թ. ամռանը Նոյեմբերյանի վարչական տարածքում գտնվող «Ձիարածի ուրթ» կոչվող հանդամասում իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանով այծյամին սպանել է ինքը, որից հետո լուսանկարվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: