1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վայոց ձորի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել

Վայոց ձորի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել

Օգոստոսի 29-ին, ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք: Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Բաժնում նրանք հայտնել են, որ մեքենայում գտնվող 200 կարմրախայտը էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրով հոսող գետից:
Գառնի գյուղի բնակիչ 40-ամյա և 54-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: