1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՆԳՆ ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

19.06.2025 15:56 Պաշտոնական

ՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։
Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարի կողմից Ոստիկանության ծառայության վերաբերյալ սահմանած սկզբունքային մոտեցումները։ Դրանց հենքով՝ ամենօրյա ծառայողական գործունեության վերաբերյալ, Ոստիկանության պետը տվել է հանձնարարականներ՝ առանձնակի կարևորելով կարգապահության և մասնագիտական գիտելիքների բարձրացման հարցերը։
Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման, ապօրինի թմրաշրջանառության ու զենք-զինամթերքի հայտնաբերման, քրեական ենթամշակույթին հակազդելու, ինչպես նաև ցանկացած ծանրության հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
Արամ Ղազարյանն անձնակազմից պահանջել է գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ բացառելով բռնության դրսևորումները:
Ոստիկանապետն առանձնահատուկ անդրադարձ է կատարել նաև իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցության խորացմանը։
Խորհրդակցությանը ներկայացվել են Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության 2025 թվականին Շիրակի մարզում կատարված աշխատանքների վիճակագրությունը, վերլուծվել են առկա խնդիրներն ու նշվել առաջիկա անելիքները։
Այցի ավարտին Արամ Ղազարյանը, Շիրակի մարզի իրավապահ մյուս կառույցների և մարզային իշխանության ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս ու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։