1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները կայցելեն 1400 հանրակրթական դպրոց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանները կայցելեն 1400 հանրակրթական դպրոց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Սեպտեմբերի 5-ից ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար այցելում են հանրակրթական դպրոցներ։
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի, օգոստոսի 24-ի՝ «2018-2019 թթ․ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ պատշաճ հասարակական կարգ և ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովելու մասին» հրամանի պահանջների համաձայն, դպրոցականների անվտանգությունն ապահովելու նպատակով անցկացվում են ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ ուսուցողական հանդիպում-զրույցներ։
Սեպտեմբերի 7-ին, ոստիկանների հետ, Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150, Լև Տոլստոյի անվան թիվ 128 և Միսաք Մանուշյանի անվան Հ թիվ հիմնական դպրոցներ այցելեց նաև մեր նկարահանող խումբը ։
Հանդիպում-զրույցների ընթացքում ոստիկանության ծառայողները դպրոցականներին ներկայացրին ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման կանոնները։ Հանգամանալի բացատրեցին դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ հատկապես գետնանցումներ կամ վերգետնյա անցումներ չունեցող, լուսացույցով չկարգավորվող և առանց գծանշումների փողոցներում։ Ոստիկանները ներկայացրին նաև երթեկության մասնակիցների փոխհարաբերությունների առանձնահատկությունները։ Դպրոցականները հնչեցրին իրենց հուզող բոլոր հարցերը, որոնց ոստիկանները սիրով և սպառիչ պատասխանեցին։
Այցելությունները նախատեսվում են մինչև սեպտեմբերի 28-ը, ոստիկանության ստորաբաժանումների սպասարկող տարածքներում գտնվող 1400 դպրոցներում։