75-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
05.11.2021 10:50
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում «Օպելի» 24-ամյա վարորդը վրաերթի էր ենթարկել 75-ամյա տղամարդու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 75-ամյա Սամվել Մարտիրոսյանը հիվանդանոցում մահացել է։
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: