ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

05.12.2020 11:57 ՃՏ պատահարներ
Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ին, վրաերթի ենթարկված Կարինե Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: